211652_close_icon
views-count3582 դիտում article-date 16:45 12-10-2017

ԱՄՆ-ն գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերից ռուսական դրոշները հանելու իրավիճակը, ասել է, որ Վաշինգտոնը դիտավորյալ է գնում այդ քայլին, հաղորդում է Ria Novosti-ն։ «Տպավորություն է ստեղծվում, որ կարծես ամերիկյան որոշ դիվանագիտական ուժեր ռուսաֆոբիայով են տառապում և հատուկ ծառայությունների հետ գործելով՝ փչացնում երկու երկրների միջև հարաբերությունները»,-ասել է Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ Մոսկվան այդ քայլը գնահատում է որպես ծաղր՝ Ռուսաստանի պետական խորհրդանիշի հանդեպ։

Նմանատիպ նյութեր