211652_close_icon
views-count16419 դիտում article-date 11:33 12-10-2017

ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչը պատմել է Նազարբաևի հայտնի դարձած լուսանկարի ստեղծման մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարը լայնորեն տարածում են ղազախական լրատվամիջոցները: Խոսքը գնում է հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին արված լուսանկարի մասին: Դ. Հակոբյանը պատմել է լուսանկարի ստեղծման պատմությունը: Մասնավորապես, Today.kz-ի թղթակցին լուսանկարիչը պատմել է, որ ի սկզբանե նա պատրաստվում էր լուսանկարել ՀՀ նախագահին, բայց առավել հաջողված է ստացվել Նազարբաևի կադրը: «Ես լուսանկարելիս առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում լուսավորությանը, ֆոնին, կադրին: Ցանկանում էի լուսանկարել իմ նախագահին, բայց չստացվեց: Միայն Նազարբաևը լավ դուրս եկավ: Ես ի սկզբանե հենց այսպիսի կադր էլ ուզում էի: Նախագահը ինձ չէր նայում. 50 լուսանկարիչ կանգնած, սպասում էր, թե երբ ղեկավարները կմտնեն սրահ, և նա ինձ չէր նայում, այլ բոլորին: Ես ավելի լավ լուսանկար չէի էլ կարող պատկերացնել, կադրն ուժեղ է դարձել Նազարբաևի ինքնավստահ հայացքի ու քայլվածքի շնորհիվ»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր