211652_close_icon
views-count6891 դիտում article-date 11:52 11-10-2017

Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրի ռազմական մասից. Fox News

Իրանը, չնայած միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, չի դադարեցրել ռազմական նպատակներով միջուկային ծրագիրը։ Այդ մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը։ Նման պնդում է անում նաև Փարիզում գործող Իրանին հակազդելու ազգային խորհուրդը՝ իր տարածած հայտարարության մեջ։ Խորհրդի զեկույցը հրապարակվելու է այսօր։ Վաշինգտոնում տեղակայված խորհրդի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Ալիռեզա Ջաֆարզադն հեռուստաալիքին որոշ մանրամասներ է պատմել. «Միջուկային ծրագրի քաղաքացիական սեկտորը հաճախակի աջակցել է ռազմական սեկտորին։ Իսկ ծրագրի ռազմական մասը եղել և մնում է միջուկային ոլորտում Իրանի գործունեության նպատակը»։ Զեկույցում նաև խոսվում է 4 տեղանքների մասին, որտեղ միջուկային էներգիյի ստացման ախատանքներ են կատարվում։ Այդ վայրերը գտնվում են փակ ռազմական տարածքներում՝ ստորգետնյա թունելներում և բունկերներում։ Առաջինը՝ Փաժուհեշքադեհը, գտնվում է Թեհրանից 48.3 կմ հարավ-արևելք ընկած Փարչին ռազմական օբյեկտի տարածքում։ Երկրորդը՝ Նուրին՝ Խոջիր ռազմական համալիրում, այն գտնվում է Թեհրանից 194,3 կմ հեռավորության վրա, երրորդը՝ Հաֆթ Թիրը՝ Իսֆահան քաղաքի մերձակայքում և չորրորդը՝ Սանջարիանը, գտնվում է Թեհրանից արևելք՝ գետի երկայնքով ընկած հատվածում։

Նմանատիպ նյութեր