211652_close_icon
views-count101131 դիտում article-date 10:00 09-10-2017

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 16-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ գյուղի եկեղեցու հետնամասում իրեն բռնաբարել են, իսկ բժիշկն էլ օգնություն ցույց տալու փոխարեն համոզել է, որ չբողոքի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 11-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը փնտրում է 16-ամյա աղջկա համագյուղացի՝ 15-ամյա Գ. Ս.-ին, ով կասկածվում է գյուղի եկեղեցու հետնամասում Հ. Մ.-ի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկն իրավապահներին հայտնել է, որ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Արմավիրի հիվանդանոց, սակայն բժիշկը նրան ոչ միայն օգնություն չի ցուցաբերել, այլ նաև համոզել է, որ կատարվածի մասին ոչ ոքի չբողոքի։ Արմավիրի մարզի ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը ամիսներ առաջ է տեղի ունեցել, սակայն, չգիտես ինչու, աղջիկը կատարվածի մասին նոր է հայտնել իրավապահներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր