211652_close_icon
views-count4988 դիտում article-date 20:49 26-09-2017

Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանը հերթական ոսկին և բրոնզը նվաճեց: Մինչև 17 տարեկան տղաների պայքարում 69 կգ քաշային կարգում հանդես եկան Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտում Արմենն արձանագրեց 296 կիլոգրամ և նվաճեց չեմպիոնի կոչումը (134 կգ` փոքր արծաթ + 162 կգ` փոքր բրոնզ): Ռաֆիկը պատվո հարթակի երրորդ աստիճան բարձրացավ երկամարտի 295 (135 կգ՝ փոքր ոսկի + 160 կգ՝ չորրորդ տեղ) արդյունքով: Եվրոպայի արծաթն էլ կարող էր Հայաստանինը լինել, եթե հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Ռաֆիկ Հարությունյանը չցավեցներ ծունկը և ստիպված չլիներ հրաժարվել նաև երրորդ մոտեցումից:

Նմանատիպ նյութեր