211652_close_icon
views-count3662 դիտում article-date 11:13 26-09-2017

Մարվել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները. ԱԻՆ

Սեպտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» համալիրի մոտակայքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ - Նոր Գեղի ավտոճանապարհին մոտ՝ 300 քմ, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ մոտ 200 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում՝ կամուրջի մոտակայքում՝ մոտ 400 քմ խոտածած տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր