211652_close_icon
views-count55979 դիտում article-date 12:33 24-09-2017

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Mercedes-ները, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Газель-ը, Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում Դավիթ-Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի 34 PF 003 համարանիշի, Mercedes Vito մակնիշի 35 GP 406 համարանիշի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող Газель մակնիշի 012 LU 63 համարանիշի, Opel Vectra մակնիշի 23 LU 868 համարանիշի և Toyota Camry մակնիշի 01 AM 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր