211652_close_icon
views-count7211 դիտում article-date 23:20 22-09-2017

«Սելգրենի ոսկե ամառանոցը», որտեղ նկարահանվել է Շերլոք Հոլմսի մասին ֆիլմն, այժմ պատկանում է Ռուսաստանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսաստանի Լենինգրադի շրջանի Վիբորգ քաղաքի մերձակայքում տեղի լրագրողները կեցավայր են հայտնաբերել, որը պաշտոնապես պատկանում է Վլադիմիր Պուտինի հին ընկերներին, սակայն իրականում՝ հենց իրեն: Ինչպես հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը, Ռուսաստանի նախագահը նվազագույնը մեկ անգամ այնտեղ հանգստացել է: Դա 1913թ-ի պատմական կառույց է, որը հայտնի է որպես «Սելգրենի ամառանոց» և տեղակայված է Վիբորգի ծոցի Լոդոչնի կղզում: Ինքը կղզին և դրա վրա գտնվող կառույցները գտնվում են Վլադիմիր Պուտինի պետերբուրգյան հին ընկեր Օլեգ Ռուդնովի սեփականությունում: Սակայն, տեղական ադմինիստրացիայում առկա աղբյուրի պնդմամբ, որին վկայակոչում է «Դոժդը», Ռուդնովներն ընդամենը ֆորմալ տերերն են: Իրականում «Սելգրենի ամառանոցը» Վլադիմիր Պուտինի կեցավայրն է: «Սելգրենի ամառանոցը» ճարտարապետական հուշարձան է և մտել է խորհրդային կինեմատոգրաֆի պատմություն, այնտեղ է տեղի ունենում «Շերլոք Հոլմսի արկածները» հայտնի սերիալի երկու սերիաների գործողությունը: Վլադիմիր Պուտինին, լրատվամիջոցների տվյալներով, պաշտոնականներից զատ պատկանում է մի քանի կեցավայր, այդ թվում՝ մեկն Ալթայում, Սիբիրում, մյուսը՝ Գելենջիկում՝ Սև ծովի ափին: [url=https://jam-news.net/?p=60043&lang=hy]JAMNEWS[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր