211652_close_icon
views-count2641 դիտում article-date 22:44 22-09-2017

18-ամյա սիրիացին մեղադրվում է Լոնդոնի ահաբեկչությանը մասնակցելու մեջ

Մեծ Բրիտանիայի դատական իշխանությունները Լոնդոնի մետրոյում կատարված ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանք են առաջադրել սիրիացի 18-ամյա Ահմեդ Հասանին: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` ոստիկանության հայտարարության համաձայն, երիտասարդին մեղադրանքներ են ներկայացվել մետրոյի ուղևորների սպանության փորձի, ինչպես նաև այն բանի համար, որ հենց նա է պայթուցիկ սարքը գործի դրել «Փարսոնս գրին» կայարանում: Հիշեցնենք, որ Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողությունը կատարվել է անցած շաբաթ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 30 մարդ:

Նմանատիպ նյութեր