211652_close_icon
views-count37848 դիտում article-date 13:47 22-09-2017

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եղբոր տղան, ով Lexus-ով վրաերթի էր ենթարկել 9-ամյա աղջկան, որը մահացել էր, դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլիոն Օհանյանի եղբոր տղան՝ Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը, ով կասկածվում էր Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով Կապանի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին հուլիսի 21-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը՝ Կապան) դատավոր Դավիթ Սարգսյանի կողմից դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նաև ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150 հազար դրամի չափով, և Ն. Օհանյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է Գորիսի բանտ, որտեղ կրելու է իր պատիժը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/25/1073291/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, այս տարվա հուլիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանը միջնորդություն էր ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (Կապան), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանի նկատմամբ: Շուրջ 4 ժամ տևած դռնփակ դատական նիստից հետո դատավոր Մուրադ Հովակիմյանն անցել էր խորհրդակցական սենյակ և 1 ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշել էր բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ն. Օհանյանը, ով կասկածվում էր հուլիսի 21-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում ոչ սթափ վիճակում իր վարած Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, կալանավորվել էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Օհանյանը, ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլիոն Օհանյանի եղբոր տղան է, տեղափոխվելու էր Գորիսի բանտ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ն. Օհանյանը վրաերթից առաջ մասնակցելիս էր եղել եղբոր հարսանեկան արարողությանը և վերադառնալիս էր եղել տուն, իսկ արդեն մի քանի օր էր՝ վրաերթի հետևանքով մահացած 9-ամյա աղջնակի մայրը գտնվում էր բժիշկների հսկողության տակ, քանի որ նա հղի էր և կար մտավախության, որ հնարավոր էր՝ հոգեկան ծանր ապրումներն ազդեն պտղի վրա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր