211652_close_icon
views-count12722 դիտում article-date 09:07 16-09-2017

Երևանում կայացել է Շուշիի «Վարանդա» երգչախմբի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 15-ի երեկոյան Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մեկնարկեց Շուշիի «Վարանդա» երգչախմբի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանի առաջնորդությամբ բեմ բարձրացած եռասերունդ երգչախմբի սաները հնչեցրին 25 տարիների ընթացքում հատուկ «Վարանդա» երգչախմբի համար հորինված երգերը, ինչպես նաև մի շարք այլ ժողովրդական կատարումներ: Միջոցառման ավարտին, բուռն ծափողջույնների ներքո, բեմ բարձրացան նաև «Վարանդա» երգչախմբի համար ստեղծագործություններ հորինած արտիստները: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր