211652_close_icon
views-count4387 դիտում article-date 22:58 14-09-2017

Սինգապուրում կայացել է առաջին կին նախագահի երդմնակալությունը

Հինգշաբթի Սինգապուրում կայացել է առաջին կին նախագահ Խալիմա Յակոբի երդմնակալության արարողությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` արարողությունը տեղի է ունեցել «Իստանա» պալատում: Երդմնակալությանը ներկա են եղել վարչապետ Լի Սիեն Լունի, երկրի Արդարադատության նախարար Սունդարեշա Մենոնը, կառավարության անդամներ և այլ հայտնի հասարակական գործիչներ: Նախագահն իր առաջին ելույթի ընթացքում հայտարարել է, որիր նպատակն է երկրում միավորել մարդկանց: «Այսօր ես ուզում եմ բոլոր սինգապուրցիներին հավաստիացնել, որ ես, որպես ձեր նախագահ, ծառայելու եմ ձեզանից յուրաքանչյուրին` անկախ ռասայից, լեզվից կամ կրոնից: Մենք պետք է թողնենք ապագա սերունդներին ավելի լավ Սինգապուր», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր