211652_close_icon
views-count3667 դիտում article-date 15:33 14-09-2017

Ուկրաինայի ընդդիմադիր ուժերը պահանջում են վաղաժամկետ ընտրություններ անցկացնել

Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական ուժերը բանակցություններ են վարում՝ երկրում նախագահական ու խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Յուլյա Տիմոշենկոն։ Աշնանից մեկնարկում է 2019 թվականին անցկացվելիք նախագահական, իսկ հետո խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, սակայն ընդդիմադիր ուժերը գտնում են, որ Գերագույն ռադայի անձնակազմն անարդյունավետ է աշխատում։ Որոշ քաղաքական ուժեր նույնիսկ փորձում են հասնել նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթին։ Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ դեմ է վաղաժամկետ ընտրությունների անցկացմանը՝ պարզաբանելով, որ դրանք կարող են խաթարել երկրում իրականացվող բարեփոխումները և ապակայունացնել իրավիճակը։

Նմանատիպ նյութեր