211652_close_icon
views-count64475 դիտում article-date 23:21 12-09-2017

Միջադեպ Աբովյանում. դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին կասկածվում է 7-րդ դասարանի աշակերտին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 4-ին Աբովյան քաղաքի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 12:30-ի սահմաններում դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Թերեզա Ավետիսյանը մետաղյա ջրի շշով հարվածել է 7-րդ դասարանի աշակերտ Արտաշես Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով երեխան ստացել է մարմնական վնասվածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարվածի մասին իմացել է դպրոցի տնօրեն Անահիտ Ստեփանյանը, ով նախատել է ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն և կատարվածի մասին օրեր անց հայտնել Ոստիկանության Կոտայքի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր