211652_close_icon
views-count70495 դիտում article-date 21:37 09-09-2017

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. փայտե զուգարանում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դիակի այրված մնացորդներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող փայտե զուգարանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արմավիրի քննչական բաժնի քննիչները` քննիչ Սրեյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 61-ամյա Հովսեփ Մանասյանի դիակի այրված մնացորդները: Գ. Շամշյանի տեղեկություններով Հ. Մանասյանը տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ: [color=#EF2929] Ծանուցում . [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով `դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր