211652_close_icon
views-count8003 դիտում article-date 21:55 09-09-2017

Աշխարհում ստեղծվել է վերջին 30 տարիների ընթացում ամենավտանգավոր իրավիճակը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է՝ աշխարհում ստեղծվել է վերջին 30 տարիների ընթացում ամենավտանգավոր իրավիճակը: Բրիտանական [url=https://www.theguardian.com/world/2017/sep/08/world-most-dangerous-generation-nato-chief-jens-stoltenberg]Guardian[/url]-ին տված հարցազրույցում Յենս Ստոլտենբերգն ասել է, թե Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումների, միջազգային ահաբեկչության վտանգի ու Ռուսաստանի կոշտ քայլերի հետևանքով աշխարհաքաղաքական զարգացումները դարձել են առավել անկանխատեսելի: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնել եկող շաբաթ Բելառուսում անցկացվող Ռուսաստան-Բելառուս «Արևմուտք 2017» համատեղ զորավարժությունների կապացությամբ, ընդգծելով, որ Սառը պատերազմի ավարտից ի վեր Մոսկվան չի ապահովել միջազգային դիտորդների լիարժեք ներկայություն որևէ զորավարժության ժամանակ: Ուկրաինան և Բալթյան երկրները մտավախություն ունեն, որ ռուսական զորքերն ու զինտեխնիկան կարող են զորավարժություններից հետո կարող են մնալ Բելառուսում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ից 20-ը Բելառուսի տարածքում նախատեսված զորավարժություններին մասնակցելու են 12 հազար 700 ռուս զինծառայողներ: Ըստ միջազգային պայմանագրերի՝ 13 հազար և ավելի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների դիտարկումը պարտադիր է:

Նմանատիպ նյութեր