3594 դիտում
20:58 06-09-2017
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ստորագրվել են համագործակցության մի շարք հուշագրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի պաշտոնական հանդիպումից հետո Սմոլնիում կայացել է համագործակցության հուշագրերի ստորագրման արարողություն:
Երկուստեք կապերի ամրապնդման, ոլորտային համագործակցության և մի շարք ուղղություններով փորձի փոխանակման հուշագիր է ստորագրվել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի միջև: Համանման հուշագրեր են ստորագրվել նաև Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի և Սանկտ Պետերբուրգի Վլադիմիր Մայակովսկու անվան կենտրոնական և Միխայիլ Լերմոնտովի անվան գրադարանների, ինչպես նաև Երևանի համար 181 և Սանկտ Պետերբուրգի համար 489 դպրոցների միջև:
Համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և Սանկտ Պետերբուրգի հ. 1 և h. 19 քաղաքային մանկական հիվանդանոցների, ինչպես նաև Երևանի «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի և Սանկտ Պետերբուրգի հ. 17 ծննդատան միջև:
Հուշագրերի ստորագրումից հետո կողմերը համոզմունք են հայտնել, որ այս հուշագրերը լրացուցիչ խթան կդառնան համագործակցության ընդլայնման և երկուստեք կապերի ամրապնդման համար, ինչն իր հերթին կծառայի ի բարօրություն Երևանի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
292 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
316 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
301 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն