211652_close_icon
views-count3828 դիտում article-date 14:08 01-09-2017

Քանի դեռ Ասադն է ղեկավարում Սիրիան, երկրում խաղաղություն չի հաստատվի. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը համոզմունք է հայտնել, որ Սիրիայում հնարավոր կլինի վերջ դնել ռազմական գործողություններին միայն այն դեպքում, երբ այդ երկրի նախագահ Բաշար Ասադը հեռանա, հաղորդում է Ria Novosti-ն։ «Չենք կարող խաղաղություն հաստատել Սիրիայում Բաշար Ասադի հետ»,-RTL ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Լե Դրիանը։ Նրա խոսքով՝ ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում, վստահաբար կարելի է խոսել վաղ թե ուշ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակ տանելու մասին։ Հավելել է, որ Սիրիայում անցումային քաղաքական գործընթացը պետք է տեղի ունենա համընդհանուր ընտրությունների և նոր սահմանադրության միջոցով, և անհրաժեշտ է, որպեսզի գերտերությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ստիպեն Ասադին հեռանալ պաշտոնից։

Նմանատիպ նյութեր