211652_close_icon
views-count3501 դիտում article-date 16:22 25-08-2017

Դիվանագիտական սկանդալ՝ Հունգարիայի և Նիդերլանդների միջև. ահաբեկիչների հետ Հունգարիայի կառավարությանը համեմատելու համար դեսպանը հետ է կանչվել

Հունգարիան հետ է կանչել Նիդերլանդներից իր դեսպանին, որպեսզի խորհրդակցություն անցկացնի և նվազեցնի այդ երկրում դիվանագիտական ներկայացուցչի մակարդակը մինչև ժամանակավոր հավատարմագրի մակարդակ։ Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Սկանդալն առաջացել է հունգարական ԶԼՄ-ներին Հունգարիայում Նիդերլանդների դեսպան Գայուս Շելտեմի տված հարցազրույցի ժամանակ։ Վերջինս առաջիկայում ավարտելու է իր դիվանագիատական պարտականությունները այդ երկրում։ Շելտեմը հարցազրույցում Հունգարիայի կառավարությանը համեմատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ՝ ասելով, որ ԻՊ-ը հակառակորդի պատկեր ստեղծելու հարցում առաջնորդվում է նույն սկզբունքներով, ինչպես անում է Հունգարիայի կառավարությունը։ Հունգարիայի արտգործնախարարը պահանջել է, որպեսզի դեսպան Շելտեմը «այլևս չերևա Հունգարիայի ԱԳՆ-ում»։

Նմանատիպ նյութեր