211652_close_icon
views-count76952 դիտում article-date 10:03 07-08-2017

Դիլիջանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի հարակից տարածքում, երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ավագ քննիչ Էդիկ Կոստանյանի որոշմամբ, իսկ Տավուշի մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ նշված հանցագործությունը բազմակողմանի և օբյեկտիվ քննելու նպատակով ստեղծվել է քննչական խումբ Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ, որտեղ ներգրավված է նաև հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Օգոստոսի 5-ին, ժամը 20։10-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Դիլիջանի բաժին, որ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի բնակիչներ՝ 39-ամյա Հայկ Գուլանյանը, 59-ամյա Հակոբ Եգանյանը, 51-ամյա Արտակ Եգանյանը և 27-ամյա Արթուր Եգանյանը։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող ՀՀ Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի հարակից տարածքում գտնվող «Ջոնիկի զրուցարան» (բեսետկա) կոչվող տաղավարում նշված անձանց միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հ. Գուլանյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Եգանյանին, ինչի հետևանքով էլ վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս պահին Հ. Գուլանյանը «Դիլիջան» բժշկական կենտրոնում գտնվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հսկողության տակ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր