211652_close_icon
views-count6619 դիտում article-date 11:05 04-08-2017

Սեպտեմբերի 1-ից կարգելվի ԱՄՆ քաղաքացիների մուտքը Հյուսիսային Կորեա

ԱՄՆ-ի Պետդեպը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու Հյուսիսային Կորեա մուտք գործելու համար վիզաների տրամադրման արգելքի, ինչպես նաև մինչև նշված ժամանակահատվածը Հյս. Կորեայից ԱՄՆ քաղաքացիների դուրս գալու մասին որոշումը, հաղորդում է Interfax-ը։ «Այն անձինք, ովքեր ներկա պահին ամերիկյան անձնագրերով գնտվում են Հյս. Կորեայում, պետք է լքեն այդ երկրի տարածքը մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Արգելքը կգործի 1 տարի։ Նշենք, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ այդ երկրում ամերիկացի ուսանողի ձերբակալությունից հետո նրան արտահանձնեցին կոմայի մեջ, ինչից հետո վերջինը մահացավ ԱՄՆ-ում։ Փորձաքննությամբ պարզվել է, որ ուսանողը գանգուղեղի լուրջ վնասվածքներ է ստացել ծեծի արդյունքում։

Նմանատիպ նյութեր