211652_close_icon
views-count4079 դիտում article-date 22:02 25-07-2017

Իսրայելի իշխանությունները կհեռացնեն Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղական դետեկտորները

Իսրայելական ոստիկանության և անվտանգությամբ զբաղվող ընկերությունների միջև ինտենսիվ բանակցությունների արդյունքում Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել հեռացնել Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղական դետեկտորները: Այդ մասին գրում է TACC-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` դրանք կփոխարինվեն տեսախցիկներով: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին երեք զինված պաղեստինցիներ Տաճարի լեռան վրա սպանել էին երկու իսրայելցի զինծառայողի:, ինչից հետո հրեական պետության իշխանությունները Ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղական դետեկտորներ էին տեղադրել:

Նմանատիպ նյութեր