79561 դիտում
18:50 07-07-2017
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժեղ կարկուտն ու փոթորիկը տակնուվրա են արել Այգեվան գյուղը, քարե շինություններ են փլուզվել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր հուլիսի 7-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ուժեղ քամին ու կարկուտը Այգեվան գյուղում մեծ թվով տների տանիքներ, քարե պարիսպներ տակնուվրա է արել: Կան տներ, որոնց պատերը փլուզվել են: Մինչև այս պահը Արմավիրի մարզպետարանից ոչ մի արձագանք չկա: Խեղճ գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում:
Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում:
[b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+