211652_close_icon
views-count88451 դիտում article-date 09:54 07-07-2017

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. սնունդով բարձված ՊՆ համարանիշներով КамАЗ-ը կողաշրջվել է. կան վիրավորներ. պատճառը անասուններն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ 2844 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի զինվորական հոսպիտալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ КамАЗ- ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և բարձված է եղել սննդամթերքով: Վթարի պատճառն էլ եղել է խոշոր եղջերավոր անասունները: Վարորդը խուսափելով անասուններին բախվելուց, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Լոռու և Տավուշի մարզային վարչություններ: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր