211652_close_icon
views-count7316 դիտում article-date 16:20 06-07-2017

Կայացել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև բանակցությունների հերթական փուլը

Երևանում հուլիսի 4-5-ին կայացել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների հերթական փուլը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերն առաջարկել են կիրառել սակագնային արտոնություններ: Հայկական պատվիրակությունը բանակցություններին ղեկավարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Նմանատիպ նյութեր