211652_close_icon
views-count8010 դիտում article-date 21:37 25-06-2017

Ռուսաստանը տասնամյակներ շարունակ խաթարում է ԱՄՆ-ի ժողովրդավարությունը. ԿՀՎ-ի տնօրեն

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պեմպեոն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ փորձում է խախտել ամերիկյան ժողովրդավարությունը: Այդ մասին հայտնում է BBC-ին: Ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում վերջինս ասել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին և Մոսկվայի այս գործողություններն «ոչ օրիգինալ» է անվանել: «Նրանք զբաղվում են դրանով բավականին երկար ժամանակ: Ռուսաստանը տասնամյակներ շարունակ փորձում է խաթարել ամերիկյան ժողովրդավարությունը: Այն աստիճանի, որ դա արդեն նորություն չէ, սակայն դա հրավիրում է մեր ուշադրությունը նրանց կանգնեցնելու գործողությունների շուրջ», - ասել է Պոմպեոն: ԿՀՎ-ի ղեկավարը նկատել է նաև, որ իրենք ապացույց չունեն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությանը միջամտության գործում:

Նմանատիպ նյութեր