211652_close_icon
views-count102869 դիտում article-date 21:09 18-06-2017

Շնողում տեղի ունեցավ Արցախում զոհված 20-ամյա զինծառայողի հոգեհանգիստը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի Շնող համայնքի եկեղեցում այսօր՝ հունիսի 18-ին, տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Արայիկ Մատինյանի հոգեհանգիստը։ Զոհված զինծառայողին հրաժեշտ տալու էին եկել համագյուղացիները, ծառայակից ընկերները, բարձրաստիճան պաշտոնյաներ: Արայիկ Մատինյանի հուղարկավորությունը կկայանա վաղը։ Նրան կհուղարկավորեն Շնողի գերեզմանատանը։ 20-ամյա զինծառայողը սոցիալապես անապահով ընտանիքից էր, իրենից մեծ քույր ուներ: Նա շուտով զորացրվելու էր: Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր