211652_close_icon
views-count4876 դիտում article-date 13:35 17-06-2017

Թուրքիայում շուրջ 70 զինվորական է թունավորվել. բոլորը հոսպիտալացվել են

Թուրքիայում գրանցվել է զինվորականների զանգվածային թունավորում, այդ մասին հաղորդում է Haber Turk-ը։ Դեպքը տեղի է ունեցել Մանիս նահանգում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ընթրիքից հետո տեղի կենտրոնական հսպիտալ է դիմել 69 զինծառայող, ովքեր բողոքել են վատ ինքնազգացողությունից։ Բոլոր զինծառայողները հոսպիտալացվել են։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ նյութեր