211652_close_icon
views-count60904 դիտում article-date 19:27 12-06-2017

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 33-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթբետոնե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հայկ Խալաթյանը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 61 ՏX 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մխրճվել երկաթբետոնե արգելապատնեշների մեջ և հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Մարալիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մարալիկի բաժնի օպերատիվ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երկաթե արգելապատնեշը մխրճվել է Mercedes-ի մեջ, ու երջանիկ պատահականություն է, որ Mercedes-ում, բացի վարորդից, ուղևորներ չեն եղել, հակառակ դեպքում վթարը ողբերգական կլիներ։ Քննիչի հանձնարարականով ՃՈ տեսուչ Կարո Ռաֆայելյանը մեծ դժվարությամբ ուժեղ անձրևի տակ ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխում է ոստիկանության Մարալիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր