211652_close_icon
views-count7368 դիտում article-date 18:12 10-06-2017

ԵՄ-ն կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Թաներ Քըլըչին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչին այսօր կալանավորել են, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը: Քըլըչը կասկածվում է թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա թիմակիցների հետ համագործակցության մեջ: Amnesty International-ը, սակայն, շտապել է հերքել այս մեղադրանքները և կոչ արել ազատ արձակել Քըլըչին և մյուս իրավապաշտպաններին: Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը մտահոգություն է հայտնել Amensty International միջազգային կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Թաներ Քըլըչի ձերբակալման առնչությամբ: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է հանձնաժողովի կայքում: «Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անհապաղ հստակեցնել ներկայացված մեղադրանքները՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրենքների: Մասնավորապես կարևոր է հարգել անմեղության կանխավարկածը: Amensty International-ը ժողովրդավարության առանցքային տարրը հանդիսացող քաղաքացիական հասարակության միջազգային հարգարժան անդամ է»,- հայտնել է Կոսիյանչիչը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակելու է հետևել դեպքերի զարգացմանը: Հիշեցնենք, որ Քըլըչըին ձերբակալել են նախօրեին իր տանը՝ նախքան գրասենյակ գնալը: Թուրք իրավապահները նաև խուզարկել են նրա բնակարանը:

Նմանատիպ նյութեր