211652_close_icon
views-count53266 դիտում article-date 13:37 03-06-2017

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Լմբատավանքի եկեղեցու տարածքում 22-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հայտնել են, որ Լմբատավանք եկեղեցու տարածքից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխվածը Արթիկ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Հայկարամ Վարդապետյանն է։ Վերջինս եկեղեցու բակում փորձել է ինքնասպանություն գործել էլեկտրասյունից հակի թելով կախվելու միջոցով։ Բարեբախտաբար, այդ ամենը կանխվել է քաղաքացիների կողմից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Վարդաետյանը տառաում է «օրգանական ծագման էմոցիոնալ կայունության խանգարում, ագրեսիվ վարք» հիվանդությամբ ու փորձել է ինքնասպան լինել, քանի որ չի ցանկացել ապրել ծնողների հետ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր