40862 դիտում
09:52 22-08-2020
Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել, հայտնելով, որ մեղավորը Ոստիկանության Մուշի բաժնի պետերն են
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա Արթուր Ն․-ն բարձրացել է Պարույր Սևակի փողոցի իրենց շենքի տանիք և հայտնել, որ 30 րոպեից իրեն ցած է նետելու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գրումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը։
Ժամանել է նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։
Փրկարարների և ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Արթուր Ն․-ն հրաժարվել է իր մտադրությունից, որից հետո ոստիկանների ուղեկցությամբ՝ տեղափոխվել է Ոստիկանության Մուշի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Ն․-ն հայտնել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, և դրա մեղավորը Ոստիկանության Մուշի բաժնի պետերն են։
Փաստի առթիվ Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
53608 դիտում
13:37 03-06-2017
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Լմբատավանքի եկեղեցու տարածքում 22-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)