211652_close_icon
views-count108182 դիտում article-date 18:51 02-06-2017

Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիա» բանկում հրազենով հարվածել են կառավարիչի գլխին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել գլխի մասում վնասվածքներով մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող Ամերիա բանկից: Նշված բանկ է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության մեծ թվով ծառայողներ՝ բաժի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը նշված բանկի կառավարիչն է, ով վնասվածքը ստացել է բանկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա ու մեկ այլ քաղաքացու հետ, ով իր մոտ եղած հրազենով մի քանի անգամ հարվածել է կառավարիչի գլխին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր