211652_close_icon
views-count7401 դիտում article-date 22:25 24-05-2017

Թրամփը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և իր կինը ժամանել են Բրյուսել, որպեսզի մասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին գրում է Газета-ն: Նշվում է, որ Թրամփը հանդիպում կունենա նաև Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելի հետ: Նախագահը կմնա Բելգիայի մայրաքաղաքում մինչև վաղը ուշ գիշեր: Նա նաև կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իսկ մինչ այդ Թրամփը կայցելի Reina Fabiola մանկական հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր