211652_close_icon
views-count21257 դիտում article-date 11:18 19-05-2017

El Fashion Avenue բրենդային խանութ-սրահն արդեն հասանելի է շքեղությունը և գեղեցկությունը գնահատողների համար. EXCLUSIVE.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 18-ին Թումանյան 33 հասցեում բացվեց El Fashion Avenue-ն, որն առաջարկում է չկրկնվող՝ էքսկլյուզիվ և ինքնատիպ հագուստներ: El Fashion Avenue-ն մեկ հարկի տակ էր հավաքել արդեն իսկ փորձառու դիզայներներին և նաև հարթակ է՝ երիտասարդ դիզայներների համար՝ ստեղծագործելու: Ցուցադրված հագուստները լինելու են միմիայն այս սրահում, ներկայացվող տեսականին չի լինելու ոչ մի այլ սրահներում: Աննախադեպ այս նախագծի հեղինակը գեղեցկուհի Մայա Պողոսյանն է, ով տեղեկացրեց, որ դիզայներներին ընտրել են առավելագույնս բծախնդրորեն՝ առաջնորդվելով խիստ չափանիշներով: Այստեղ գեղեցիկը գնահատող կին կամ աղջիկ կարող է ձեռք բերել ոչ միայն հագուստ, այլ նաև աքսեսուարներ: Բացմանը El Fashion Avenue-ն ներկաներին ներկայացրեց ավելի քան 17 հավաքածու և 300 զգեստ: Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր