211652_close_icon
views-count7605 դիտում article-date 20:47 02-05-2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Կիոկուշին կարատեի Երևանի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 1-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Կիոկուշին կարատեի Երևանի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Առաջնությանն այս տարի մասնակցում է ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկ, ինչը, պատասխանատուների խոսքով, աննախադեպ ցուցանիշ է: Հատկանշական է, որ ֆեդերացիայի պատանեկան հավաքականն այսօր է վերադարձել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կովկասի ամենամյա առաջնությունից, որտեղ հայ մարզիկներից 9-ը զբաղեցրել են առաջին, 3-ը՝ երկրորդ և 7-ը՝ երրորդ հորիզոնականները: Հաղթանակով Երևան վերադարձած մարզիկներին քաղաքապետ Տ. Մարգարյանը պարգևատրել է պատվոգրերով: Շնորհավորելով Կովկասի ամենամյա առաջնության հաղթողներին՝ քաղաքապետ Տ. Մարգարյանը նաև հաջողություններ է մաղթել Կիոկուշին կարատեի Երևանի առաջնության Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիայի բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում ցուցաբերած մշտական աջակցության և հետևողականության համար՝ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը քաղաքապետ Տ. Մարգարյանին է փոխանցել Կովկասի առաջնությունում Հայաստանի հավաքականին շնորհված հաղթական գավաթը: Նշենք նաև, որ Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիան Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիային շնորհել է պաշտոնական իրավունք՝ 2018թ. Եվրոպայի ամենամյա առաջնությունը Երևանում անցկացնելու համար: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 424+
424+

Նմանատիպ նյութեր