211652_close_icon
views-count25217 դիտում article-date 09:44 27-04-2017

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. դեպի օդանավակայան տանող ճանապարհով հոսող կոյուղաջրերը իրական վտանգ են ներկայացնում գյուղացիների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի տարածքում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարին, հոսող կոյուղաջրերը օրերը տաքանալուն զուգահեռ ավելի վտանգավոր են դառնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առատորեն կոյուղաջրերը հոսում են , օրերը տաքանալուն զուգահեռ գարշահոտը անտանելի է դառնում, սակայն պատկան մարմինները «մատը մատին» չեն տալիս: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Ստեղծված արտակարգ իրավիճակը գնալով անտանելի է դառնում: Ձմռանը գոնե ցուրտ էր, այդքան չէր զգացվում, բայց եղանակները տաքանալուն պես այլևս չգիտենք՝ ում դիմենք, որ նման մեծ նշանակություն ունեցող ճանապարհահատվածի խայտառակությունը վերջապես վերացնեն: Գյուղապետարանը գցում է ջրմուղի վրա, գումար ենք հավաքում, մեկ-մեկ գալիս, մաքրում են , սակայն կարճ է տևում այն, կրկին մի քանի օր հետո նույն հակասանիտարական վիճակն է»։ Վերջում հուսահատված բնակիչները խնդրանքով դիմեցին պատկան մարմիններին, որ գոնե այս անգամ խնդրին վերջնական լուծում տրվի: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր