211652_close_icon
views-count18300 դիտում article-date 11:35 20-04-2017

Խոշոր ավտովթար Հոռոմ գյուղի խաչմերուկում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2106-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Սահակ Սահրադյանի վարած Mercedes մակնիշի 34 RC 654 համարանիշի և Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սամվել Սերոբյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ZV 648 համարնիշի ավտոմեքենները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սիրանույշ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութ` Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր