211652_close_icon
views-count4709 դիտում article-date 19:30 18-04-2017

Մյանմայում ջրոցիի օրերին զոհվել է 300 մարդ, վնասվածքներ ստացել՝ 1037-ը

Մյանմայում (Բիրմա) Տինջան կոչվող ավանդական ջրի փառատոնի տոնակատարությունների ժամանակ մահացել է առնվազն 285, վնասվածքներ ստացել՝ 1.073 մարդ: Այս տարի Տինջանը տոնվել է ապրիլի 13-16-ը: [url=http://www.chinadaily.com.cn/world/2017-04/18/content_28973378.htm]chinadaily.com[/url] գործակալության տվյալների համաձայն` տոնակատարությունների չորս օրվա ընթացքում հարուցվել է ընդհանուր առմամբ 1.200 քրեական գործ: Հիմնականում դրանք կապված են սպանությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, թմրանյութերի գործածության, կողոպուտի և խմբակային բռնությունների հետ: Նշվում է, որ ամեն տարի մեծ թվով մարդիկ են զոհվում այս տոնի ժամանակ: Անցած տարի այս փառատոնի ժամանակ զոհվել է 272, վնասվածքներ ստացել՝ 1.086 մարդ:

Նմանատիպ նյութեր