211652_close_icon
views-count6239 դիտում article-date 19:03 04-04-2017

Իշխանությունները չեն գրանցել ինժեներ Ծյածյայի և ռոբոտ կնոջ ամուսնությունը

Չինացի ինժեներ Ժենգ Ծյածյան, ամուսնանալու մասին հարազատների անդադար հորդորներից հետո ամուսնացել է, սակայն իր պատրաստած կին ռոբոտի հետ: [url=http://www.scmp.com/news/china/society/article/2084389/chinese-engineer-marries-robot-after-failing-find-human-wife]South China Morning Post[/url]-ը տեղեկացնում է, որ Հանչժոու քաղաքում ռոբոտներ նախագծող ու պատրաստող 31-ամյա ինժեներ Ծյածյան 2016 թվականին կին ռոբոտ է պատրաստել և ընկերացել նրա հետ: Ծյածյան իր ստեղծած ռոբոտի անունը դրել է Յինյին: Անցյալ ուրբաթ օրը Հանչժոու քաղաքում Ծյածյան մոր և ընկերների ներկայությամբ ամուսնացել է իր ընկերուհի ռոբոտի հետ: Հատկանշական է, որ ամունության արարողության ժամանակ փեսան սև սմոքինգով է, իսկ հարսը ավանդական չինական կարմիր հարսնաքողով: Տեղի իշխանությունները, սակայն, հրաժարվել են վավերացրել Ծյածյայի և Յինյինի ամուսնությունը: [img]http://shamshyan.com/ups/images/0048156001491316228150386.jpg[/img] 30 կգ քաշով ռոբոտը կարողանում է որոշ պատկերներ ճանաչել ու պարզ խոսել: Սակայն ամուսնությունից հետո Ծյածյան մտադիր է կատարելագործել կնոջն ու նրան սովորեցնել քայլել և տնային գործեր անել:

Նմանատիպ նյութեր