211652_close_icon
views-count3668 դիտում article-date 09:30 29-03-2017

Հայ դիրքապահների ուղղությամբ գիշերն արձակվել է ավելի քան 580 կրակոց. Արցախի ՊԲ

Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: [img]http://shamshyan.com/ups/images/0791425001490765377719080.jpg[/img]

Նմանատիպ նյութեր