211652_close_icon
views-count2666 դիտում article-date 19:12 25-03-2017

Բելառուսում «Ազատության օրն» անցել է բռնություններով. ձերբակալվել են 150 ցուցարար և ընդդիմության առաջնորդը

Բելառուսում այսօր նշվում է «Ազատությանը օրը» (День Воли)՝ Բելառուսի հանրապետության ձևավորման 99-րդ տարեդարձը: Բելառուսի մի շարք քաղաքներում ընդդիմադիրները կազմակերպել են հանրահավաքներ, ցույցեր, երթեր և քաղաքական զբոսանքներ: Հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39393401]BBC[/url]-ին: Մինսկում կազմակերպված երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը բռնություն է կիրառել: Երթի մոտ 500 մասնակիցներից 150-ը ձերբակալվել են: Ցուցարարներից բացի ձերբակալվել են նաև տեղական և ռուսական ԶԼՄ-ների լրագրողներ: Ցուցարարները վանկարկել են «Կեցցե Բելառուսը», «Ամոթ», «Ֆաշիստներ»: Ոստիկանները ցուցարարների դեմ վահաններով արգելապատ են կառուցել, այնուհետև շրջապատել բոլոր կողմերից և ձերբակալել: Սակայն բողոքի ցույցերն այդքանով չեն ավարտվել: Երիտասարդները շարունակել են քայլել մայթերով, տոնական երգեր երգելով և հակակառավարական կոչեր վանկարկելով: Վերջիններս նույնպես ձերբակալվել են ոստիկանների կողմից: Ցույցերին չի մասնակցել Բելառուսի ընդդիմադիր ղեկավարներից և կազմակերպիչներից ոչ մեկը, որովհետև նրանց մեծ մասը զանգվածաբար ձերբակալել էր մեկ շաբաթ առաջ: Իսկ այսօր բողոքի ցույցերից մի քանի ժամ առաջ Բրեստում ձերբակալվել է ընդդիմադիր առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Վլադիմիր Նեկլայեվը: Բրեստում ոստիկանությունը նրան դուրս է հրավիրել գնացքից, որով Լեհաստանից հայրենիք էր վերադառնում, և ձերբակալել:

Նմանատիպ նյութեր