211652_close_icon
views-count37252 դիտում article-date 18:15 24-03-2017

45-ամյա կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնություն տալու համար, ով հայտնել էր, թե 30-ամյա տղան իր անչափահաս աղջկան զրկել է կուսությունից

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սուտ մատնություն տալու համար՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ: Վերջինս 2016 թ.-ի նոյեմբերի 22-ին դիմել էր ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Սամվել Մ.-ն Բյուեղավանաի ավագ դպրոցի մոտից առևանգել էր 16-ամյա իր աղջկան, վերջինիս կամիքին հակառակ, ամուսնության նպատակով տարել է Զոլաքար, իսկ հաջորդ օրը իր աղջկա կամքին հակառակ բռնաբարել նրան, ինչի պատճառով աղջիկը զրկվել է կուսությունից; Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մայրը՝ Երանուհի Գ.-ն, ստել է, ինչը ապացուցվել է մի շարք փորձաքննություններով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր