211652_close_icon
views-count3639 դիտում article-date 15:09 24-03-2017

Ռուսաստանն ապակայունացնում է ԼՂ հակամարտությունը, զենք վաճառելով երկու կողմերին. ԱՄՆ գեներալ

Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի (EUCOM) հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտին սենատի կոմիտեի լսումներին անդրադարձել է միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրների՝ Սիրիայի ճգնաժամին, «Իսլամական պետության» սպառնալիքներին, ինչպես նաև Ռուսաստանի անպատասխանատու և ապակայունացնող գործողություններին: Մասնավորապես, հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն աշխարհում՝ Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին հայտնում է [url=http://www.eucom.mil/mission/eucom-2017-posture-statement]Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի կայքը[/url]: «Ռուսաստանը շարունակում է սնել հարևան պետություններում «ձգձգվող հակամարտությունները»: Օրինակ՝ Մոլդովայում Ռուսաստանը դեռևս չի կատարել 1999թ. Ստամբուլի գագաթնաժողովում ստանձնած իր պարտավորությունները՝ 1500 ռուս զինծառայողների դուրսբերման վերաբերյալ, որոնց ներկայության համար մանդատ չունի: Ռուսաստանը պնդում է, որ դուրս կբերի իր զորակազմը մերձդնեստրյան հակամարտության համապարփակ կարգավորումից հետո միայն: Սակայն, Ռուսաստանը շարունակում է խոչընդոտել Մերձդնեստրյան հակամարտության համապարփակ կարգավորման 5+2 բանակցությունները: Մոսկվան շարունակում է ապակայունացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ զենք վաճառելով երկու կողմերին` Հայաստանին և Ադրբեջանին, միաժամանակ պահպանելով իր զորքերը Հայաստանում, չնայած՝ Մինսկի խմբի միջնորդ լինելու միջազգային հանձնառությանը, որին հանձնարարված է հասնել հակամարտության կարգավորմանը»,- ասել է Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտին:

Նմանատիպ նյութեր