211652_close_icon
views-count2185 դիտում article-date 20:45 22-03-2017

Մենք դիտարկում ենք միայն ընթացող բանակցությունները, բայց ոչ դրանց բովանդակային մասը. Շիրակ Թորոսյան

Արցախի հարցում ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը նույն տեսլականը չունեն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ՀՀԿ պատգամավորի թեկնածու Շիրակ Թորոսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Տեր-Պետրոսյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/22/1062213/]հեռուստահարցրույցի[/url] ժամանակ անդրադարձել էր Արցախի հարցի կարգավորման ընթացքին և Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քաղաքական պլատֆորմին: Դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանը նշել էր, որ բոլոր իշխանություններն էլ բանակցային նույն գործընթացն են տանում՝ Թորոսյանը նշեց. «Նրանք նույն բանակցությունները չեն տանում, պարզապես վարում են բանակցություններ: Սա է ընդհանրականը: Ե՛վ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ այսօր վարվում են բանակցություններ: Դրանք մեկ ակտիվանում են, մեկ պասիվանում, մեկ սառում՝ կախված Ադրբեջանի վարքագծից: Հատկապես վերջին շրջանում ականատես եղանք ապրիլյան քառօրյային, այս առումով, մենք դիտարկում ենք միայն ընթացող բանակցությունները, բայց ոչ դրանց բովանդակային մասը»:

Նմանատիպ նյութեր