211652_close_icon
views-count133218 դիտում article-date 11:49 20-03-2017

Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Ռոմեոյին», ով հանուն «Ջուլիետայի»՝ Mercedes-ով Nissan-ը «գարաժի» տանիքից ցած էր նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Շաբաթ՝ մարտի 18-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ, երբ Ազատության պողոտայի 9/3 շենքի բնակիչը նկատել էլ, որ Nissan Teana մակնիշի ավտոմեքենան կախված է ավտոտնակից ներքև։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ մի քանի ժամվա ընթացքում կարողացան հայտնաբերել «հերոսին», ով իր «սև գործն» անելուց հետո Mercedes մակնիշի ավտոմեքնայով հեռացել էր նշված վայրից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան քաղաքի Ազատության պողոտայի 9/4 շենքի բնակիչ, 24-ամյա Վազգեն Հովհաննիսյանն է, ով իր արարքը պատճառաբանել է նրանով, թե այդ շենքում աղջիկ է տեսել, հավանել է և գիշերը ուշ ժամին իր կողմից վարած Mercedes մակնւշի 481 AD 61 համարանիշի ավտոմեքենայով եկել է նշված շենքի բակ, մի քանի ժամ բարձր երաժշտություն միացրել, որից հետո, տեսնելով, որ «իր ընտրյալը» իրեն բանի տեղ չի դնում, բարկացել ու Mercedes-ով անխելքություն է արել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ հարևաններն ասում էին, թե Mercedes-ը եղել է ռուսական համարանիշներով, սակայն Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին իրական «թաթալաբազին», և համայնքային ոստիկանը մեկնում է նրանց հասցե, ու այստեղ «մեծն Ռոմեոն», տեսնելով, որ ոստիկանները ելել են իր հետքի վրա, այլ ելք չունենալով, ներկայանում է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արա Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ «Կամակոր Ռոմեոն» ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Դե, ստացվեց, մեր ախպոր ավտոն էր, քեֆս լավ էր, ասի՝ քնեմ, առավոտ շուտ կգնամ մեքենայի տիրոջը կտեսնեմ, հարցերը կլուծեմ, էն էլ Արաբկիրի ոստիկանները ավելի շուտ էկան, քան ես կգայի»։ Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/18/1061875/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 18-ին խորհրդավոր դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ազատության 9/3 հասցեի բնակիչը նկատել էր, որ իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 34 QM 017 համարանիշի ավտոմեքենան կախված է ավտոտնակից ներքև։ Նշված վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ավտոմեքենան ոչ թե վարորդի մեղքով էր այդ վիճակում հայտնվել, այլ գիշերը ինչ-որ մեկը Mercedes մակնիշի ավտոմեքենայով գտնվել էր նշված վայրում, ուժեղ երաժշտություն միացրել իր մեքենայում, որից հետո թուրքի հոգեբանությամբ ավտոմեքենան առաջ էր հրել և դիտմամբ ավտոտնակի տանիքից ցած նետել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենան հայտնվել էր նման դիրքում։ Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ տեսախցիկները նկարել են այդ Mercedes-ը, ու եթե Արաբկիրի ոստիկանները ցանկություն ունենան, կարող էին կարճ ժամանակում հայտնաբերել այդ ճիվաղին, ով իր «սև գործն» անելուց հետո Mercedes-ով հեռացել էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Մեր օրերի «կամակոր Ռոմեոն»՝ 24-ամյա Վազգեն Հովհաննիսյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0958293001489996247274948.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր