211652_close_icon
views-count3830 դիտում article-date 13:37 18-03-2017

Փարիզի «Օրլի» օդանավակայանից մարդկանց տարհանել են. իրավապահները հատուկ գործողություն են իրականացնում

Ֆրանիսայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում մայրաքաղաք Փարիզի «Օրլի» միջազգային օդանավակայանում, հաղորդել է BFM TV-ն։ Անհայտ անձը ժամեր առաջ նշված օդանավակայանում հարձակվել է ոստիկաններից մեկի վրա և փորձել խլել նրանից հրազենը։ Վրա հասած ոստիկանների կողմից արձակված հրազենային կրակոցից հարձակվողը տեղում մահացել է։ Մարդկանց տարհանել են օդանավակայանից, և այս պահին ժամանած սակրավորները որոնողական աշխատանքներ են տանում՝ պազրելու համար, տղամարդը մահապարտի գոտի կամ այլ պայթուցիկ սարքեր ունեցել է, թե ոչ։

Նմանատիպ նյութեր