211652_close_icon
views-count4072 դիտում article-date 15:50 16-03-2017

Պուտինը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների հստակ կարգավորման մասին

Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները հստակորեն վերադառնում են նախկին կանոնավոր վիճակին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Ria Novosti-ն։ «Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի արդյունավետ նիստ ենք անցկացրել, որի ընթացքում հատուկ ուշադրություն ենք դարձրել էներգետիկայի ոլորտում մի շարք կարևոր նախագծերի իրականացմանը՝ «Թուրքական հոսք» գազատարի և «Աքքույու» ատոմային էլեկտրոկայանի շինարարությանը»,-ասել է նա ՌԴ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Հյուսեին Դիրիոզիին՝ հավաստագրերի հանձնման ժամանակ։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի էներգետիկ դերակատարման շնորհիվ Սիրիայում հնարավոր է եղել հասնել կառավարական ուժերի ու զինված ընդդիմության միջև մարտական գործողությունների դադարեցմանը։

Նմանատիպ նյութեր