211652_close_icon
views-count36072 դիտում article-date 18:38 13-03-2017

Առեղծվածային պայթյուն Վանաձորի բնակելի շենքերից մեկում. դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետն ու քննչական վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ 77 շենքի 1-ին հարկում՝ շենքի մուտքերից մեկում, բնակիչներն ուժեղ պայթյունի ձայն են լսել, ինչից հետո հայտնաբերվել են ապակե ցուցափեղկերը կոտրված, էլեկտրահաշվիչները վնասված: Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել պայթյունի պատճառը՝ այս պահին պարզվում է: Ոստիկանությունը պարզում է նաև, թե պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, թե ոչ: Մանրամասները՝ քիչ ուշ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր