211652_close_icon
views-count15120 դիտում article-date 21:27 10-03-2017

UWW. Արթուր Ալեքսանյանը կրկին առաջինն է 98 կգ քաշային կարգում

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է 98 կգ քաշային կարգում: 66 կգ քաշային կարգում 2-րդը Միհրան Հարությունյանն է, Կարեն Ասլանյանը` 15-րդը: 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդը: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է:

Նմանատիպ նյութեր